Լևոն Բաբուջյանը Պավլոդարի մրցաշարում կիսեց 5-7-րդ տեղերը
ՍՊՈՐՏՂազախստանում ավարտվեց «Պավլոդար Օփեն» միջազգային մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարի մրցաշարին մասնակցում էին 91 շախմատիստ, որոնց թվում` 12 գրոսմայստեր և 8 միջազգային վարպետ: Մրցաշարի մասնակիցների թվում էին նաև գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը և Ռուսաստանը ներկայացնող հայազգի շախմատիստ Արթուր Գաբրիելյանը:
Երեկ կայացած մրցաշարի վերջին տուրում Բաբուջյանն ու Գաբրիելյանը հաղթանակներ տոնեցին:
«Պավլոդար Օփեն»-ի հաղթող դարձավ 7.5 միավոր վաստակած Վադիմ Մալախատկոն, նույնքան միավոր վաստակած Կիրիլ Ստուպակն ու Վիտալի Բոյարինցևը գրավեցին, համապատասխանաբար, 2-րդ և 3-րդ հորիզոնականները, իսկ Արթուր Գաբրիելյանն ու Լևոն Բաբուջյանը վաստակեցին 7-ական միավոր և գրավեցին, համապատասխանաբար, 5-րդ և 7-րդ հորիզոնականները:
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
4
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



