Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախը կարող է կենսունակ լինել միայն այսօրվա սահմաններով

ԲԼՈԳ

Արտյոմ Բալասանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանին որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան նշել է Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Եթե փորձենք բանաձևենք այս հայտարարությունը կամ կարդանք տողատակերն ու ենթատեքստերը, ապա հայկական կողմը պատրաստ է վերադարձնել `այն էլ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ու հարյուր զոհի պարագայում, անվտանգության գոտին, բուֆերային գոտին`պայմանով, որ Ադրբեջանը ճանաչի ԼՂԻՄ–ի սահմաններով Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը, որը կունենա իրավական ուժ։ «Տարածքներ`կարգավիճակի դիմաց» բանաձևը պետք է անընդունելի լինի ամբողջ հայության համար, իսկ ապրիլյան քառօրյայից ու Ալիևի այն հայտարարությունից հետո, որ Ղարաբաղին կարող են առավելագույնը շնորհել ինքնավարություն`ուղղակի անտեղի է։

Պարզ օրինակ`Թալիշը ապրիլից հետո դատարկվել էր և այժմ փորձ է արվում հետ վերադարձնել`դժվար թե ստացվի, թալիշցիներին `հակառակորդի գնդակների տակ։ Իսկ ինչ կլինի, եթե յոթ կամ հինգ շրջան հանձնվի Ադրբեջանին`պարզ մի բան`Արցախում այսօր էլ առկա արտագաղթը կեռապատկվի ու նախիջևանյան նախադեպ կլինի`չեն փրկելու ոչ խաղաղապահները, ոչ էլ այլևս հնարավորություն կլինի առկա ուժերով պաշտպանել ԼՂԻՄ–ի սահմանները`դրանք խոցելի կլինի թե արևելքից`Աղդամից ուղիղ նշանառության տակ է Ստեփանակերտն ու շրջակայքը, հարավայից`Կուբաթլուից, Ջաբրայիլից և այլ մերձարաքսյան շրջաններից ամբողջ Ասկերանն ու Հադրութը`այդ թվում Լաչինի միջանցքը, իսկ Քելբաջարի հանձնումը`ամբողջ Արցախի հյուսիսը`չհաշված խմելու ջրի ողջ պաշարները։

«Ազատություն»-ը հարցում է ուղարկել նախագահական՝ ե՞րբ է որոշում կայացվել Ադրբեջանին զիջել նախկինում ԼՂԻՄ-ը շրջապատող յոթ շրջանները, արդյոք դա չի՞ նշանակում, որ այդ դեպքում Լեռնային Ղարաբաղը կհայտնվի անկլավային վիճակում: «Որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում: Հանգուցալուծման առաջարկի փաթեթն ամրագրում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային կապի անհրաժեշտությունը: Սրան բազմ իցս անդրադարձել են թե՛ Հայաստանը, թե՛ համանախագահները: Որևէ անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող: Խոսքը Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող սոսկ ցամաքային ճանապարհի մասին չէ, այլ լայն, անվտանգ և անխափան ցամաքային այնպիսի կապի, որը լիարժեք ապահովված կլինի Ադրբեջանի կողմից որևէ ոտնձգությունից: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո, անվտանգության գոտի հանդիսացող հարակից տարածքների ներկա կարգավիճակն ավելի քան արդարացված է՝ հաշի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող շարունակական և անմիջական սպառնալիքը»,- ասված է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի պատասխանում:

Ի՞նչ է նշանակում անկլավային կարգավիճակը բացառվում է`այո, Լաչինի միջանցքի`անկախ երկու, տաս կամ երեսուն կմ լայնության առկայությունն ապահովելու է Արցախ–ՀՀ ցամաքային կապը, սակայն այստեղ խոսք չկա Քելբաջարի շրջանի մասին`այժմ կառուցվում է Վարդենիս–Մարտակերտ ճանապարհը և ինչ՞, այն ապագայում անցնելու է ադրբեջանցիներով բնակեցված Քելբաջարով ու այդ շրջանով`այդպիսի դառը փորձ եղել է խորհրդային տարիներին, երբ Արցախի հայկական գյուղերը միմյանց էին կապվում ադրբեջանական բնակավայրերի միջով ու շրջաններով անցնող ճանապարհներով։

Մերձարաքսյան շրջանների հանձնումը`Սյունիք–Արցախ սահմանային գոտում գտնվող, ադրբեջանցիներին հանձնելու դեպքում Սյունիքի արևելքը կրկին անգամ շրջափակվելու է ադրբեջանական բնակավայրերով`կրկին անգամ Գորիսը, Ղափանը և մյուս բնակավայրերը հեշտությամբ ընկնելու են ադրբեջանական նշանառության տակ։ Եթե անգամ այնտեղ`հակամարտության գոտում, ժամանակավորապես`տաս, քսան տարով տեղակայվեն խաղաղապահներ`միևնույն է, նրանք մի օր լքելու են այդ տարածքը ու այդ դեպքում Սյունիքի արևելքում հայտնվեն ադրբեջանական խրամատներ, հրետանի և այլ ռազմական ենթակառուցվածքներ։ Սյունիքն առանց այդ էլ մի կողմից գտնվում է Նախիջևանում տեղակայված ադրբեջանական բանակի նշանառության տակ, այժմ էլ Սյունիքի արևելքն է հայտնվելու նշանառության տակ`արտագաղթի իր հետևանքներով։

Ադրբեջանն կառուցում է անօդաչուների արտադրության գործարաններ`Արցախի տարածքում գտնվող ցանկացած կետ ադրբեջանական անօդաչուի պոտենցիալ թիրախ կարող է դառնալ`այդ թվում ՀՀ–Արցախին կապող «լայն ու ապահով» ճանապարհը։ Բաքուն Պակիստանից, Իսրայելից հնարավոր է նաև Բելառուսից ու Ուկրաինայից գնելու է հեռահար, գերճշգրիտ զենքեր`այս պարագայում նրանց խոցման շառավիղը 300 կմ է`ամբողջ Արցախը։

Այս պարագայում ինչ կապ է ունենալու ՀՀ–ը Արցախին կապված է լայն ճանապարհով, թե նեղլիկ Լաչինի արահետով`միևնույն է, այն գտնվելու է ուղիղ նշանառության տակ`դրա հետևանքներով։
Ապրիլյան քառօրյայից ու Ալիևի հայտարարությունից հետո տարածքային զիջումների մասին խոսակցությունները պետք է ընդմիշտ փակվեն`պետք է խոսել Շահումյանի, Գետաշենի, Մարտակերտի ու Մարտունի որոշ գյուղերի հետ վերադարձի մասին`այսօրվա բուֆերային գոտին այլևս չի կարող ապահովել այն անվտանգությունը, որին ծառայում էր տաս–քսան տարի առաջ`ապրիլյան քառօրյա ցույց տվեց Ադրբեջանը գնել է այնպիսի զենքեր, որոնք բուֆերային գոտին կարող է խոցել, ճեղքել(Թալիշի հյուսիս, Լելե Թեփե)`այո, մեծ զոհերով, տեխնիկայի կորստով, բայց նրանց համար կարևոր չէ իրենց զինվորի կյանքը`կամ վարձկանների, իսկ հայկական կողմի համար պետք է թանկ լինի առաջին գծում կանգնած ցանկացած զինվորի կյանքը։

Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով հնարավոր վտանգը Խոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոց