Վիկտոր Դալլաքյանը բնակելի շենք ունի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆախագահի աշխատակազմի ղեկավարի արդեն նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը պաշտոնը դադարեցնելու կապակցությամբ իր 2016 թ. հայտարարագիրն է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:
Ըստ այդ հայտարարագրի՝ մեկ ամիս առաջ իր պաշտոնից հրաժարված Դալլաքյանը երկու բնակարանի և մեկ բազմաբնակարան բնակելի շենքի սեփականատեր է:
Հատկանշական է, որ սրանից 4 տարի առաջ, երբ Դալլաքյանը ներկայացրել էր իր պատգամավորի պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը, նա հայտարարագրել էր ընդամենը մեկ բնակարան:
Դալլաքյանը այս տարվա հայտարարագրում նշել է նաև «VOLKSWAGEN PASSAT 1.6TD» մակնիշի մեկ ավտոմեքենա ունենալու մասին: Իսկ նրա դրամական միջոցներն էլ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են ընդամենը 2 միլիոն դրամ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



