Մոլդովայում վախճանվել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միխայ Վոլոնտիրը, ով խաղացել Է Բուդուլայի դերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿյանքի 82-րդ տարում երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել Է ԽՍՀՄ եւ Մոլդովայի ժողովրդական արտիստ Միխայ Վոլոնտիրը: Ինչպես լրագրողներին հայտնել Է նրա կինը՝ Եֆրոսինյա Դոբինդե-Վոլոնտիրը, դժբախտությունը տեղի Է ունեցել անցած գիշեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դերասանի առողջությունը խիստ վատացել Էր հուլիսի վերջին, նա ծանր վիճակում տեղափոխվել Էր հիվանդանոց: Բժիշկների խոսքով՝ դա տեղի Է ունեցել խրոնիկական հիվանդությունների սրվելու պատճառով:
2000 թվականին Մոլդովայում Վոլոնտիրին ճանաչել են 20-րդ դարի մեծագույն դերասաններից մեկը: Նրան առավել լայն ճանաչում բերեց Բուդուլայի դերը «Գնչուն» բազմասերիանոց ֆիլմում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



