Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԼՂՀ ԱԺ-ն հավանության է արժանացրել երեք հարկային օրենքներում փոփոխությունների փաթեթը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԼՂՀ Ազգային ժողովը նոյեմբերի 30-ին գումարել է 4-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:

Նիստի սկզբում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրապարակել  է պատգամավոր Վիտալի Բալասանյանի դիմումը՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ` պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:

Ինչպես  տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, անցնելով օրակարգային  հարցերին՝ խորհրդարանը քննարկել և հավանության է արժանացրել «Հողի հարկի մասին»  ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Գույքահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և  «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների փաթեթը:
Առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ պատգամավորներ Վահրամ Բալայանի և Ալյոշա Գաբրիելյանի համահեղինակած «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ԼՂՀ օրենքը:

Խորհրդարանականները երկրորդ ընթերցմամբ հավանության են արժանացրել նաև «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին», ինչպես նաև «Սնանկության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքները:

ԼՂՀ 2016թ. 9 ամսվա պետական բյուջեի  կատարման տեղեկատվությամբ հանդես է եկել ԼՂՀ ֆինանսների նախարար ՍպարտակԹևոսյանը:

Նրա ներկայացմամբ՝ 9 ամսվա ընթացքում  երկրի համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 7,4%-ով և կազմել 145,6 մլդ դրամ: Ընդհանուր առմամբ, այդ նույն ժամանակաշրջանում ծախսերը կազմել են 53մլդ 460մլն դրամ, որը նախորդ տարվանից ավելի է 342մլն-ով:

«9 ամսվա կտրվածքով առաջնահերթ ծախսերի մասով բոլոր պարտավորությունները կատարված են»,- նշել է ֆինանսների նախարարը:

Ընդմիջումից հետո, ԱԺ կանոնակարգի համաձայն, նիստը շարունակվել է գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ:

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և նախարարները պատասխանել են պատգամավորների՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև պայմանագրի կնքմանը, ՏԻՄ ընտրություններին, ձմռան ամիսներին ծախսած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց վճարումներին, հեռուստատեսության թվայնացման պատճառով ալիքների անջատումներին, որոշ շրջաններում տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը, որոշ գյուղերում հեղուկ գազի մատակարարմանը, և այլ ոլորտներին վերաբերող մի շարք հարցերի:

Այնուհետև լիագումար նիստում հրապարակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական  մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2017թ. տարեկան գործունեության ծրագիրը, որը ներկայացրեÕ ¬ է կառույցի նախագահ Հակոբ Ղահրամանյանը:

 

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ