Ավտովթար Կիևյան կամրջի տակ. կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 15-ին, ժամը 08.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել Վեկտրա» մակնիշի 35 OD 403 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Մ., ծնվ. 1984 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



