Huawei-ը ներկայացրել Է նոր սմարթֆոններ ու պլանշետներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆHuawei Techologies Co. չինական ընկերությունը սմարթֆոնների ու պլանշետների նոր շարքի մի քանի շնորհանդեսներ Է անցկացրել: Մասնավորապես, Սյանգանում ներկայացվել են Mate 9 եւ Mate 8 Pro ֆլագմանական մոդելները, ինչպես նաեւ Nova-ն եւ Nova plus-ը:
Թայբեյում ընկերությունը նույնպես ցուցադրել Է իր սարքերի վերջին մոդելները, հայտարարելով, որ Թայվանում դրանց վաճառքները կսկսվեն դեկտեմբերին:
Ինչպես նշում Է «Սինհուա» գործակալությունը, նորույթները մշակվել են օպտիկայի Leica գերմանական արտադրողի հետ համատեղ:
Gartner-ի տվյալներով՝ երկրորդ եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային շուկայում Huawei Techologies Co.-ի բաժինը կազմում Էր 8,9 տոկոս՝ ամերիկյան Apple ընկերության 12,9 տոկոսի եւ հարավկորեական Samsung-ի 22,3 տոկոսի դիմաց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



