Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միշտ ընդունել եմ, որ արժանի չեմ եղել այն ամենին, ինչ Աստված ինձ շռայլաբար տվել է. Անի Քոչարյան

ԼԱՅՖ
Life.panorama.am-ը գրում է
 
Այսօր դերասանուհի Անի Քոչարյանը նշում է ծննդյան օրը: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ այսօր մի փոքր տխրում է, բայց եւ շնորհակալ է իրեն տրված կյանքի համար.
 
«Ամեն դեպքում մեծանում ենք ու դա տխրեցնող է, բայց միաժամանակ ուրախ եմ, որ ծնվել եմ ու շնորհակալ ինձ տրված կյանքի համար, չէ որ կարող էի չծնվել, բայց ինձ տրվել է այդ հնարավորությունը: Այսօր շատ ուրախ եմ, երբ տեսնում եմ, թե ինչքան մարդ է անկեղծորեն ու սրտացավորեն շնորհավորանքներ հղում ինձ, շատ հաճելի էր, երբ կեսգիշերին` ծննդյանս օրվա մեկնարկելուն պես նկարահանման հրապարակում  գործընկերներս փորձեցին փոքրիկ տոն կազմակերպել ինձ համար: Երբ ջերմություն ու ուշադրություն ես զգում քեզ շրջապատող մարդկանց կողմից,  դրանից ավելի մեծ երջանկություն չկա»,- նշեց օրվա հերոսուհին:
 
Խոսելով ամենամեծ երազանքից` դերասանուհին նկատեց, որ կյանքի ամենամեծ երազնքը անփոփոխ է մնում.
«Կյանքումս մի երազանք ունեմ, որի մասին մտածում եմ ոչ միայն ծննդյանս օրը, այլեւ ամեն օր` երազում եմ, որ խաղաղ ապրենք, որովհետեւ դա յուրաքանչյուրիս համար ամենակարեւորն է, ինչպես նաեւ երազում եմ, որ մարդիկ առողջ լինեն, քանի որ երբ լսում ես հարզատիդ, ընկերջդ կամ հարեւանիդ հիվանդության մասին, հասկանում ես, որ դա ազդում է երջանկությանդ վրա»,- նկատեց նա:
Իսկ հարցին, թե Անի Քոչարյանն ինքն իրեն ի՞նչ է մաղթում, պատասխանեց.
 
«Ինձ համար նոր բաներ չեմ ուզում, միայն թե պահպանվի այն, ինչ ունեմ: Ես երազանքներով ապրող մարդ չեմ, եւ այն, ինչ ունեմ, Աստված ինձ պարզապես շռայլել է: Այո, միշտ ընդունել եմ, որ արժանի չեմ եղել այն ամենին, ինչ Աստված ինձ շռայլաբար տվել է, ուրեմն ինքս ինձ մաղթում եմ, որ Տերը պահպանի ունեցած: Ես նոր բաների մասին չեմ մտածում, քանի որ ամեն ինչ ունեմ երջանիկ լինելու համար»:
Թե ո՞րն Անի Քոչարյանի կյանքի ամենամեծ նվերը, պատասխանեց.
«Կյանքիս ամենամեծ նվերը ընտանիքս է: Աստված ինձ ընտանիք է նվիրել, որտեղ ես իսկապես ապրում եմ, այլ ոչ թե գոյատեւում»,- ընդգծեց դերասանուհին:
 
Իսկ վերջում Անի Քոչարյանը շեշտեց` ժամանակը հետ տալ չի ուզում.
«Հիմա, նայելով անցածս ճանապարհին, հաստատ չէի ցանկանա հետ տալ ժամանակն ու որոշ շտկումներ անել, քանի որ ես ապրել եմ այն կյանքը, որը գրված է եղել հենց ինձ համար: Որեւէ բան ջնջել պետք չէ, որովհետեւ եւ լավը, եւ վատը մարդկային է, պետք է կարողանալ ապրել կյանքի բոլոր էտապները: Ես շնորհակալ եմ իմ կյանքի համար»,- ավարտեց  դերասանուհին:
Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին