Ստեփանավանի լեռնանցքում, Լանջիկում եւ Նոյեմբերյանում մառախուղ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ախուրյանի, Սպիտակի, Ապարանի, Արարատի եւ Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ստեփանավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը ՝ 10-15 մ, Լանջիկում տեսանելիությունը 30 մետր է, իսկ Նոյեմբերյանում` մինչեւ 100 մ:
Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն եւ կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



