«Ժամանակ». Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չմիանալ ստեղծվող դաշինքին. «Ժառանգությունը» կարող է լուծարվել
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չմիանալ «Քաղաքացիական պայմանագիր»-«Լուսավոր Հայաստան» դաշինքին։ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայումս անձնական խնդիրներով ԱՄՆ-ում է եւ որոշել է սպասել գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու որոշմանը, որից հետո միայն կհայտարարի իր քայլերի մասին։
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը զուգահեռ բանակցություններ է վարում Վարդան Օսկանյանի «Համախմբման» հետ։ Ընդհանրապես դաշինքով մասնակցությանը դեմ է կուսակցության փոխնախագահ Զարուհի Փոստանջյանը։ Չի բացառվում, որ ընտրություններից առաջ ժառանգականներից ամեն մեկը մի կուսակցության ցուցակում հայտնվի, ու արդյունքում կուսակցությունը լուծարվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
4
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
5
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը



