Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ովքեր են ամենահարուստ և ամենաաղքատ մարզպետները. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» թերթը գրում է.

«Հայաստանը բավական կոլորիտային, միմյանցից էապես տարբերվող մարզեր ունի: Բայց պարզվում է, որ մարզերի ղեկավարները նույնպես ունեն իրենց յուրահատկությունները և տարբերվող գծերը՝ մեկը միլիարդատեր է, մյուսը՝ «հետ գցած» փող չունի, երրորդը՝ սեփական տրանսպորտային միջոց չունի, մյուսը երկուսն ունի, որից մեկն էլ` մոտոցիկլետ: Չորրորդն էլ՝ թանկարժեք ժամացույցների և նկարների սիրահար է:

«Փաստը» փորձեց պարզել, թե Հայաստանի մարզպետներից ո՞վ է ամենից հարուստը, ո՞վ համեստ միջոցների տեր և ո՞վ իր տանը թանկարժեք գույք ունի, ինչը կարող է հետաքրքիր լինել հանրությանը: Այս ամենը` ըստ օրինական գրանցված հայտարարագրերի:

Այսպես, առաջին հորիզոնականն է զբաղեցնում ամենից հարուստ, ավելին՝ միլիարդատեր Կարապետ Գուլոյանը, ով նախորդ տարվա ապրիլին նշանակվեց Կոտայքի մարզպետ: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 միլիարդ 344 միլիոն 950 հազար դրամ: Գուլոյանը մեկ առանձնատուն, մեկ բնակարան և 700 հազար դոլար արժողությամբ փոխառություններ ունի:

Հայաստանյան մարզպետներից թանկարժեք գույք ունի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ով հայտարարագրել է բնակարան, հողամաս, «LEXUS ES 250» մակնիշի ավտոմեքենա և «HARLEY–DAVIDSON Night Rod Special» մակնիշի մոտոցիկլ: Նրա փոխառությունները կազմում են 50 հազար ԱՄՆ դոլար և 147 միլիոն 406 հազար դրամ: Վերջինս 8 միլիոն դրամը գերազանցող 4 հատ ժամացույց, մեկ ջրանկար, յուղանկար, նկար և սրբապատկեր ունի: Իսկ նրա դրամական միջոցներն էլ կազմում են 195 հազար դոլար, 35 միլիոն դրամ և 120 հազար եվրո:

Իրենց ունեցած զգալի չափի դրամական միջոցներով առանձնանում են նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ու Արարատի մարզպետ Գառնիկ Աբրահամյանը: Աշոտ Ղահրամանյանը փետրվար ամսվա դրությամբ ունի 18 միլիոն 340 հազար դրամ գումար: 2016 թ. մարտին Արագածոտնի մարզպետ նշանակված Գաբրիել Գյոզալյանն ունի նոր կառուցված մեկ շինություն, իսկ նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 միլիոն դրամ, 35 հազար ԱՄՆ դոլար և 3 հազար եվրո: Արարատի մարզպետ Գառնիկ Աբրահամյանի գույքի և եկամուտների հայտարարագրից էլ տեսնում ենք, որ նա «FORD COURRIER VAN 1.3» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սեփականատեր է և 10 միլիոն 400 հազար դրամ, 35 հազար ԱՄՆ դոլար և 15 հազար եվրո դրամական միջոցներ ունի:

Թվարկված մարզպետների կողքին առանձնանում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով բավական համեստ միջոցներ ունի: Նա հայտարարագրել է միայն 175 հազար դրամի չափով փոխառություններ և 2 միլիոն 307 հազար դրամ գումար:

Սրա հետ միասին կան և այնպիսիք, ովքեր իրենց վերջին հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցներ ընդհանրապես չեն ունեցել: Դրանց թվում են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ու Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ