«Հրապարակ». Նոր վարչապետի գալով Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տիրոջ գործերը լավացել են. հիմա կարող է բենզին ներկրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանն աննախադեպ ակտիվացել է մարզում, նա մտերիմների շրջանում հայտարարել է, որ նոր վարչապետի նշանակումից հետո գործերը լավացել են, կարողանում է բենզին ներկրել ու պատրաստվում է նորից պատգամավոր դառնալ հարազատ Արագածոտնի մարզից։
Մանուկյանը մեր լրագրողին ասել է, թե կառաջնորդվի այնպես, ինչպես կուսակցությունը կորոշի։ «Միայն իմ ցանկությունը քիչ է»,- ասել է նա։ 2012-ին Արագածոտնի թիվ 15 ընտրատարածքում ՀՀԿ-ն որոշեց պաշտպանել Մնացական Մնացականյանին, դրանից առաջ Մանուկյանն էր այդ տարածքից պատգամավոր դարձել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



