Մաշկը կարող է պատմել ձեր առողջության մասին
ԼԱՅՖԵթե ուշադիր ուսումնասիրենք դեմքի մաշկը, ապա կարելի է որոշակի նշաններ հայտնաբերել, որոնք պատմում են առողջական վիճակի մասին: Դրանք չափազանց կարևոր ազդանշաններ են: Դա կարող է լինել լուրջ հիվանդություններից մինչև հղիության նշաններ:
Հակաբեղմնավորիչների օգտագործման հետևանքները: Դեմքի վրա մուգ դարչնագույն հետքերը կարող են հայտնվել հակաբեղմնավորիչներ օգտագործող կանանց մոտ:
Դուք հղի եք: Շատ քչերը կարող են պարծենալ իդեալական մաշկով հղիության ընթացքում, երբ օրգանիզմը մի շարք փոփոխությունների է ենթարկվում: Հղիության ժամանակ հաճախ մուգ դարչնագույն հետքեր են հայտնվում:
Դուք չափից շատ եք ալկոհոլ օգտագործում: Ալկոհոլի չարաշահման մասին ազդանշաններից մեկը անթոային ցանցերն են : Դրանք կարող են առաջանալ ողջ դեմքի վրա, ճակատի վրա և աչքերի մոտ:
Ապրում եք էկոլոգիապես աղտոտված տեղանքում: Բժիշկները պնդում են, որ աղտոտված օդը անդրադառնում է մաշկի վրա այնպես, ինչպես արևի տակ երկար մնալը: Նախանշաններն են մաշկի չորացումը, մանր կնճիռները աչքերի շուրջ:
Վտանգավոր մթերքներ եք օգտագործում: Վտանգավոր մթերքներ ասելով մասնագետներն ի նկատի ունեն կանաչեղեն, մաղադանոս, նեխուր, թուզ և այլն: Զգայուն մաշկ ունեցողները կարող են այրվածքներ ստանալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: