«Ռուսական Բուքեր» մրցանակի դափնեկիր Է դարձել Պյոտր Ալեշկովսկին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2016 թվականի «Ռուսական Բուքեր» մրցանակն ստացել Է Պյոտր Ալեշկովսկին՝ «Ամրոց» գրքի համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Լենտա.ռու»-ին հայտնել Է մրցանակի ժյուրին: Հաղթողի անունը հայտարարվել Է դեկտեմբերի 1-ին:
Վեց ստեղծագործություններ Էին ընտրվել ընդարձակ ցանկ մտած 24 գործերից: «Ռուսական Բուքերի» դափնեկիրը կստանա 1,5 միլիոն ռուբլի մրցանակ, իսկ ֆինալիստները՝ 150 հազարական ռուբլի:
Այս տարի մրցանակը հանձնել են 25-րդ անգամ: Պարգեւը սահմանվել Է 1992 թվականին բրիտանական Բուքերյան մրցանակի օրինակով: Տարբեր տարիների «Ռուսական Բուքերի» դափնեկիրներ են դարձել Բուլատ Օկուջավան, Լյուդմիլա Ուլիցկայան, Ալեքսանդր Իլիչյովսին, Միխայիլ Ելիզարովը, Վասիլի Ակսյոնովը, Վլադիմիր Մականինը, Միխայիլ Բուտովը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



