Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն այս պահին հանգիստ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՂարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն այս պահին հանգիստ է: Սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները Մարտունու մարտական դիրքերում 2 զինծառայողի վիրավորվելու մասին` վերաբերվել է նախօրեին արձանագրված միջադեպին: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Վիրավորները պայմանագրային զինծառայողներ են: Նրանք Արցախի Աշան գյուղի բանկիչներ են` 32-ամյա Գագիկ Պողոսյանն ու 23-ամյա Քաջիկ Բադալյանը: Գագիկ Պողոսյանը տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, իսկ Քաջիկ Բադալյանը՝ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



