Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհներն անցանելի են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզում դեկտեմբերի առաջին 2 օրերի ընթացքում գրանցված տեղումների հետևանքով ճանապարհներին ձնածածկույթ չի ձեւավորվել, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության բոլոր ճանապարհները բաց են ու երթեւեկելի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ձյան տեղումներ քիչ քանակությամբ գրանցվել են միայն Վարդենյաց լեռնանցքում, որտեղ տեղ-տեղ առաջացել է մերկասառույց, որի վերացման համար ճանապարհաշինարարները կատարում են մշակման աշխատանքներ: Մնացած բոլոր ուղղություններում ճանապարհները զերծ են ձյան ծածկույթից կամ մերկասառույցից:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



