Ուշադրություն. Խորհուրդներ 40-ն անց կանանց
ՖՈՏՈՄարդու օրգանիզմի ամենակարևոր բաղադրիչներից մեկը կալցիումն է: 40-ն անց կանանց համար հատկապես կարևոր է լրացնել կալցիումի պակասը, որովհետև հորմոնալ փոփոխությունների արդյունքում նրանց մոտ կալցիումն անհետանում է:
Կալցիումը մասնակցում է ստամոքսի և աղիների գործունեությանը: Այն ունի հակաալերգիկ ազդեցություն: Կալցիումի պակաս հիմնականում հանդիպում է երեխաների, ծեր մարդկանց, հղի կանանց և վահանագեղձի խնդիրներ ունեցողների մոտ:
Կալցիումի պակասի հետևանքով կարող է ի հայտ գալ գրգռվածություն, հոգնածություն, եղունգների և մազերի փխրունություն, ատամների հիվանդություններ, արյան բարձր ճնշում:
Գոյություն ունեն մի շարք մթերքներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ կալցիում: Դրանք են` քունջութ, շվեցարական պանիր, արևածաղիկի սերմեր, ձկնատեսակներ, խտացրած կաթ, ընկույզ, մաղադանոս, լոբի:
Նյութը հրապարկման պատրաստեց Past.am-ը: