Ոստիկանները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ. ՀՔԾ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղաքացի Գևորգ Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 10-ին իր ահազանգի կապակցությամբ ժամանած ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի աշխատակիցները ոստիկանության հիշյալ բաժին բերման ենթարկելիս իր նկատմամբ գործադրել են բռնություն և հայհոյանքներ հնչեցրել: Բացի այդ, Գևորգ Ս.-ն հայտնել է, որ ինքը ո ստիկանության Կումայրիի բաժնում պահվել է տևական ժամանակ:
Բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



