Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ամանորը Հայաստանի հանգստավայրերում՝ 3000 դոլար, Վրաստանում՝ 350

ԼԱՅՖ

Aravot.am-ը գրում է.«Ինչու են մեր երկրից գումարները հոսում օտարերկրյա հանգստավայրեր Ծաղկաձորում բարձրակարգ համարվող հյուրանոցներից մեկն ամանորյա փաթեթ է առաջարկում` մեկ անձը 1 միլիոն 200 հազար դրամով: Փաթեթը ներառում է դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 5-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը, երեքանգամյա սնունդ, ամանորյա շոու ծրագիր: Գրեթե նույն արժեքին են` մի քիչ ավելի կամ պակաս, այս եւ Հայաստանի այլ հանգստավայրերի այդ կարգի հյուրանոցների, հանգստյան տների ամանորյա փաթեթները: Ավելի ցածր կարգի զվարճանքի ու հանգստի օբյեկտներն էլ առանձնապես մատչելի չեն, առաջարկում են դրա կես գինը, որտեղ միայն նախաճաշն է, ծառայություններն էլ` սահմանափակ:

Փոխարենը բավականին մատչելի ու «հարմարավետ» պայմաններով առաջարկներ այս օրերին ներկայացնում են արտասահմանյան տուրփաթեթները: Եթե Ամանորի նախաշեմին Հայաստանում հանգստի գները բարձրանում են, արտերկրում ընդհակառակը` իջնում: Բարձրակարգ հյուրանոցները, որոնք սովորական, ոչ տոնական օրերին մեկ անձի համար գանձում են 70-80 դոլար, ապա ամանորյա հարմարավետ փաթեթներ են մշակում` մեկ օրվա արժեքը գրեթե կիսով չափ զեղչելով: Երբ խոսք է գնում Հայաստանի եւ արտերկրի հանգստավայրերի միջեւ գնային տարբերությունների մասին, մեր երկրի տուրիզմի պատասխանատուները մշտապես պնդում են, որ մեզ մոտ գները բարձր չեն:

Իսկ թե ինչո՞ւ են մեր հայրենակիցները գերադասում հարյուր հազար դրամներ խնայելով հանգստանալ այլ, այդ թվում եւ մեր հարեւան երկրում` տուրիզմի ոլորտի պատասխանատուները բացատրություն չունեն: Եթե կպատճառաբանեն, որ կոնկրետ Վրաստանի պարագայում ծովի հանգամանքն է դեր խաղում, ապա ձմռանն այդպիսի պատճառաբանություն չեն կարող բերել: Այս օրերին համացանցը լցված է Վրաստանի հանգստավայրերի գովազդով` մեկը մեկից հետաքրքիր ու մատչելի առաջարկներով: Եվ ակնհայտ է, որ հենց մրցակցության արդյունքում է ձեւավորվել մատչելի գինը: Գրեթե բոլոր հանգստյան տները, հյուրանոցները իրենց գները Ամանորի համար իջեցրել են` մշակելով զբոսաշրջիկի համար ճկուն ու գրպանին հարմար տուրփաթեթներ` արժեքում ներառելով անգամ Երեւան-Թբիլիսի-Երեւան փոխադրամիջոցը: Համեմատության համար նշենք, որ Թբիլիսիում 4 աստղանի հյուրանոցը մեկ անձին առաջարկում է 6 օր հանգստանալ 190 հազար դրամով` ներառյալ ճանապարհածախսը, ամանորյա գալա ընթրիքը, շոու բիզնեսի հայտնի աստղերի ելույթները եւ այլ ծառայություններ:

Ավելի մատչելի փաթեթներ էլ կան` 250-350 դոլար, որը համարժեք է 120-170 հազար դրամի, որոնք բացի ճանապարհածախսից՝ նաեւ շրջագայություններ են ներառում Վրաստանի այլ տեսարժան վայրեր: Մեկ անձը 400-500 հազար դրամով` 800-ից 1000 դոլար, 7-8 օրյա փաթեթներ են առաջարկում Արաբական Միացյալ Էմիրությունների հանգստավայրերը` ավիատոմսը ներառյալ: Պրահայում էլ Ամանորը անցկացնելու դեպքում Հայաստանից մեկնողի համար 5-օրյա փաթեթը կարժենա 750-800 եվրո: 

Շարունակությունն՝ այստեղ։

Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Միասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանԵրկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան Աբրահամյան