Յունկերը հորդորել է Էրդողանին չմեղադրել Եվրամիությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ կատարած այցելության ժամանակ խոսել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի մասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նշելով, որ Թուրքիան ունի Եվրոպայի կարիքը` Յունկերն անդրադարձել է փախստականներին հետ ընդունելու վերաբերյալ Թուրքիայի հետ ԵՄ կնքած համաձայնագրին`ասելով. «Թուրքիան հետ ընդունման համաձայնագիրը չի չեղարկելու»:
Խոսելով Էրդողանի կողմից հնչեցվող մեղադրանքների մասին` Յունկերը նշել է. «Էրդողանը պետք է դադարեցնի մեզ մեղադրել այն հարցում, որ Թուրքիայի քաղաքացիները չեն կարողանում առանց վիզայի մեկնել Եվրոպա: Եթե Թուրքիան չի կատարում Բրյուսելի պահանջած 72 չափանիշները, դրա պատասխանատուն մենք չենք»:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



