Պուտինն առաջարկել է վերացնել նախկին խորհրդային երկրների քաղաքացիներին ՌԴ անձնագրերի տրամադրման բյուրոկրատական քաշքշուկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը պետք է հնարավորինս ազատել բյուրոկրատական քաշքշուկից, դա վերաբերում է նաեւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների քաղաքացիների որոշակի կատեգորիաների։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ես բազմիցս կառավարության ուշադրությունը հրավիրել եմ այն խնդրի վրա, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը՝ մանավանդ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների քաղաքացիների որոշակի կատեգորիաների կողմից, պետք է առավելագույնս ազատվի բյուրոկրատական քաշքշուկից»,- ասել է նախագահը։
Ընդ որում նա հավելել է, որ պետք է հաշվի առնվեն նաեւ երկրի անվտանգության հարցերը։
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



