Խոշոր հրդեհ շշերի արտադրամասում. շիկացած ապակու արտահոսք է եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 05.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան-Սեւան մայրուղում գտնվող շշերի արտադրամասում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բալահովիտ գյուղի Կարմիր բանակայինների փողոցի թիվ 6/10 հասցեում՝ «Սարանիստ» ՍՊԸ-ում, ապակյա տարրաների գործարանում:
Այրվել է կառավարման սենյակը 50քմ:
Հումքի հալեցման վառարանից տեղի է ունեցել շիկացած ապակու հումքի արտահոսք (մոտ 30 տ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.39-ին, մարվել՝ 06.53-ին:
X
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



