Ինչպե՞ս ճիշտ սնվել ձմռանը
ԼԱՅՖՁմռանը մարդկանց մոտ սկսվում են զանազան խնդիրներ՝ հոգնածություն, ընկճվածություն, հիվանդություններ և ախորժակի զգալի բարձրացում:
Շատերը անկեղծորեն հավատում են, որ շատ ուտելը պաշտպանում է ցրտից, բայց դա սխալ է: Ձմռանը մենք հիմնականում գտնվում ենք տաք բնակարաններում կամ աշխատանքի վայրում և լրացուցիչ կալորիաների կարիք չկա: Այդ պատճառով ճիշտ է չգերազանցել սովորական չափաբաժինը:
Օրգանիզմը այդ ընթացքում ունենում է վիտամին C-ի մեծ կարիքը: Այն հանդիսանում է կանխարգելիչ միջոց վիրուսների, մրսածության դեմ: Այն ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Բացի վիտամին C-ից, ձմռանը ավելանում է երկաթի, ցինկի, մագնիումի կարիքը, որոնք օրգանիզմը ստանում է մրգերի և բանջարեղենի միջոցով:
Վիտամինների բացը կարելի է լրացնել սառեցված մրգերի և բանջարեղենի միջոցով: Վիտամինները պահպանվում են նաև չրերում: Իսկ ամենալավ մրգերը ձմռանը ցիտրուսներն են, քանի որ դրանցում մեծ քանակության վիտամից C կա:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: