«Նորք–Մարաշի զինված խմբի» գործով առաջին դատական նիստը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2015–ի նոյեմբերի 25–ին ԱԱԾ–ի կողմից վնասազերծված «Նորք–Մարաշի զինված խմբի» գործով առաջին դատական նիստը սկսվեց նախատեսվածից շուրջ մեկ ժամ ուշացումով:
Ներկայացվեցին դատարան ուղարկված անձանց գործերը, որոնց մեղադրանքն օրերս խստացվել էր: Դատական նիստին չէին ներկայացել ամբաստանյալ Վահան Շիրխանյանը, Ավետիս Բարեյանը և մի քանի պաշտպաններ:
Գործը քննող Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտարարեց, թե ամբաստանյալների չներկայանալու դեպքում գործի քննությունը հետաձգվում է: Փաստաբանները որոշմանը կողմ արտահայտվեցին:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2017 թվականի հունվարի 13–ին՝ ժամը 14:40–ին:
Մեղադրանքով զինված խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանը դատարանում հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքը. «Եթե Արցախին և հայ ազգին պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն ես հանցագործ եմ: Իշխանությունը ժողովրդին է պատկանում անհնար է բռնազավթել»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



