Թուրքիան Ասադին, այնուամենայնիվ, չի սիրում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, համաձայն «Ռոյթըրզ» գործակալության հաղորդման, Սիրիայում կրակի անհապաղ դադարի կոչով է հանդես եկել: Բեյրության մամլո ասուլիսի ընթացքում նա մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մոտ 600000 մարդկանց սպանության համար և հայտարարել, թե Ասադն այլևս չի կարող լինել Սիրիայի նախագահը:
Նույն աղբյուրի համաձայն՝ Չավուշօղլուն հայտնել է, թե իր երկիրն այս պահին բանակցում է ՌԴ–ի, Բեյրութի, Դամասկոսի, Թեհրանի հետ՝ փորձելով լուծում գտնել սիրիական խնդրի լուծման համար, ու թեպետ սկզբունքորեն բոլորը կողմ են կրակի դադարեցմանն ու հումանիտար օգնության բաշխման անհրաժեշտությանը, այդուհանդերձ, կողմերը խոր անհամաձայնություններ էլ ունեն:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



