Էրդողանն ու Մերկելը քննարկել են Սիրիայի խնդիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և, մի շարք այլ հարցերի հետ մեկտեղ, քննարկել Սիրիայում, մասնավորապես՝ Հալեպում տիրող իրավիճակը: Կողմերն անդրադարձել են նաև կիպրական խնդրին, ինչի ընթացքում կանցլերը շեշտել է, որ կողմնակից է հարցի փոխշահավետ լուծմանը:
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանը Մերկելին հայտնել է, թե առավել մեծ ակտիվություն է ակնկալում Գերմանիայից՝ քրդական ահաբեկչության, Թուրքիայում հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչը համարվող Ֆեթուլլահ Գյուլենի և եվրոպական համագործակցության հարցերի հետ կապված:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



