Ինդոնեզիայում կործանված ինքնաթիռում գտնվել է 13 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայի ոստիկանությունը հայտնել է, որ երկրում կործանված ոստիկանական ինքնաթիռում գտնվել է 13 մարդ, հաղորդում է ABC News-ը:
Ինքնաթիռը կործանվել է Ինդոնեզիայի նահանգ հանդիսացող Րիաու կղզիների ջրերում` Հարավչինական ծովում:
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ինքնաթիռում գտնվել է 8 ուղևոր և ինքնաթիռի անձնակազմի 5 անդամ:
Jakarta Post պարբերականի փոխանցմամբ` առնվազն 12 հոգի համարվում է մահացած:
Ռազմածովային բազայի ղեկավար Թանջունք Փինանգ Ս. Իրավանը հայտնել է, որ ինքնաթիռի կործանումից առաջ լսել է հզոր պայթյուն, նստատեղերի մասերն ու մահացած ուղևորների մարմինների մնացորդները հավաքվել են բնակիչների կողմից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ինդոնեզիայում ռադարների էկրանից ուղևորատար ոչ մեծ ինքնաթիռ է անհետացել։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



