Դանիան հետ է կանչում թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայում գտնվող իր կործանիչները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴանիան հետ է կանչում թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայում գտնվող իր կործանիչները, որոնք ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կազմում Թուրքիայի տարածքից թռիչքներ էին իրականացնում Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողությունների շրջանակներում: Այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը` հղում անելով դանիական TV2 հեռուստաալիքին:
Աղբյուրը նշում է, որ դա Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսոնի և պաշտպանության նախարար Քլաուս Յորթ Ֆրեդերիքսենի համատեղ որոշումն է:
Պաշտոնյաները նշել են, որ որոշման պատճառ է հանդիսացել իրականացվելիք ռազմաօդային գործողությունների ընթացքում դանիական կործանիչների հնացած լինելու հնարավորության կանխատեսումը:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



