Կանադայում շրջվել է երեխաներ փոխադրող ավտոբուսը. 14 մարդ տուժել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿանադայի Մանիտոբա գավառում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 14 մարդ հոսպիտալացվել է: Այդ մասին հաղորդում է CTV հեռուստաալիքը:
Ըստ ոստիկանության տվյալների՝ վթարը տեղի է ունեցել Մետիսոն-Այլենդ քաղաքի մոտ: 25 երեխայի և չորս մեծահասակի տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է: Դեպքի վայր է ժամանել բժշկական ուղղաթիռ և շտապ օգնության 6 ավտոմեքենա: Նրանք 14 մարդու տեղափոխել են մոտակա հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հայտնի է, որ ավտոբուսում եղել են 12-15 տարեկան դպրոցականներ: Վթարի պատճառները պարզվում են:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



