Կոլումբիայում առգրավել են 100 միլիոն դոլար արժողությամբ կոկաինի խմբաքանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆEl Tiempo պորտալի փոխանցմամբ՝ Կոլումբիայում առգրավել են 100 միլիոն դոլար արժողությամբ կոկաինի խմբաքանակ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է կոլումբիական բանակի 5-րդ դիվիզիայի հրամանատար, գեներալ Խորխե Ումբերտո Խերեսը.
«Մենք հայտնաբերել ենք ավելի քան երկու տոննա կոկաին, որն ուղարկվում էր ԱՄՆ, Կանադա ու Մեքսիկա»։ Ապօրինի բեռը հայտնաբերվել է մայրաքաղաք Բոգոտայից ոչ հեռու գտնվող պահեստում։
Կոլումբիայի դատախազությունը հայտնել է, որ տեղում ձերբակալվել է հինգ մարդ, որոնք բոլորն էլ մեքսիկացիներ են և մասնակից են թմրանյութերի շրջանառությանը։
Կոլումբիայի իշխանությունները կարծում են, որ առգրավված բեռը պատկանել է մեքսիկական «Լոս Սետաս» կարտելին։ Կոլումբիան, Պերուն ու Բոլիվիան համաշխարհային «սև շուկա» կոկաինի հիմնական մատակարարներից են։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



