Ճապոնիայում թռչնագրիպի պատճառով ոչնչացվել է ավելի քան կես միլիոն թռչուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃապոնական Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայում H5 թռչնագրիպի բռնկման կապակցությամբ ոչնչացվել է ավելի քան 500.000 թռչուն։
Հաղորդվում է, որ թռչնագրիպի բռնկումը գրանցվել է Նինիգատա շրջանի Ձյոէցու քաղաքի ֆերմայում ու Սեկիկավա գյուղում և Աոմորի շրջանում։ Եթե Աոմորի շրջանում թռչնագրիպի հիմնական զոհերը դարձել են բադերը, ապա Նինիատա շրջանում տուժել են հավերը։
Ընդհանուր առմամբ այդ երկու շրջանում ոչնչացվել է մոտ 540.000 թռչուն։ Ներկա դրությամբ թռչնաբուծական ֆերմաներում իրականացվում են վարակազերծման աշխատանքներ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



