Դոնալդ Թրամփը պետքարտուղարի պաշտոնում սկսել է դիտարկել Ջոն Հանթսմենի թեկնածությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆThe Salt Lake Tribune-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղարի պաշտոնում սկսել է դիտարկել նաև Յուտա նահանգի նախկին նահանգապետ, հանրապետական Ջոն Հանթսմենի թեկնածությունը։
Այդ մասին հայտնել են Թրամփի շրջապատում լրատվամիջոցի աղբյուրները։ Նրանց խոսքերով՝ Թրամփն ընդլայնել է պետքարտուղարի պաշտոնում դիտարկվողների ցուցակը, որում մինչ այս ընդգրկվել էին Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին և Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին։
Հաղորդվել էր նաև ԿՀՎ նախկին տնօրեն Դևիդ Պետրեուսի թեկնածության դիտարկման մասին։ Այժմ նրանց հավելվել է նաև Ջոն Հանթսմենը։ Հանթսմենն ավելի վաղ աշխատել է Չինաստանում ԱՄՆ դեսպան և տիրապետում է չինարենին:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



