Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչ է ասում մարդու ծննդյան օրը նրա մասին

ԼԱՅՖ

Cluber.co.ua կայքը գրում է, որ ծննդյան օրը մարդու մասին շատ բան կարող է պատմել:

1. #1- Համար 1: Սրանով ամեն ինչ ասված է: Այս օրը ծնված մարդիկ ստեղծագործող են, կրեատիվ, յուրօրինակ և չափազանց անկախ: Մի կողմից՝ նրանք ինքնավստահ մարդիկ են, որոնք օրինակ են ծառայում մյուսների համար, մյուս կողմից՝ ինդիվիդուալիստ են և էգոիստ, ովքեր պատրաստ չեն հաշվի նստել մյուսների կարծիքի հետ: Նրանք հաճախ են հանդես գալիս լիդերի և նախաձեռնողի դերում: Նրանք բավական ամբիցիոզ են և պատրաստ են ռիսկի դիմել իրենց նպատակին հասնելու համար: Նրանց բացասական հատկանիշներից են իմպուլսիվությունը և համառությունը: Նրանց հաճախ դժվար է հարազատներին ցույց տալ իրենց զգացմունքների խորությունը:

2. #2- Այս օրը ծնված մարդիկ առանձնանում են զգացմունքայնությամբ: Նույնիսկ իրենց կյանքում մեծ դեր չունեցող մարդկանց խնդրանքը նրանք անուշադրության չեն մատնում: 2-ը հավասարակշռության և ամուր կապի սիմվոլ է: Նրանք լավ բիզնես գործընկերներ են, կոլեգաներ և կյանքի ուղեկիցներ: Սիրային պատմություն, որ նման է հեքիաթի. սա նրանց հարաբերությունների մասին է: Այս մարդիկ հրաշալի դիվանագետներ են՝ անկեղծ, դաստիարակված: Սա նաև նկարիչների և ռոմանտիկների թիվն է: Նրանք հրաշալի աշխատում են թիմում, բայց միևնույն ժամանակ՝ հակված չեն նախաձեռնություն ցուցաբերել և չեն սիրում ուշադրության կենտրոնում հայտնվել: Նրանք հակված են նաև դեպրեսիայի մեջ ընկնելու:

3.#3- Այս թիվը գեղարվեստական պատկերացման, ստեղծագործ ինտելեկտի, հաղորդակցվող լինելու նշան է: Սա փոխգործակցության և նեյտրալության նշան է: Այս օրը ծնվում են լավատես մարդիկ, ովքեր կարողանում են երջանիկ լինել և վայելել կյանքը: Նրանց բնորոշ է մշտական սիրահարվածության վիճակը: Նրանք հումորի շատ լավ զգացողություն ունեն, լավ ինտուիցիա, որի շնորհիվ միանգամից առանձնացնում են առավել կարևոր մտքերն ու մտահղացումները: Նրանց կարծիքին պետք է հատուկ ուշադրություն դարձնել: Տխրության պահերին նրանք հակված են դեպրեսիայի, փոքր խնդիրներին մեծ նշանակություն տալու:

4. #4- Պատասխանատու, բարի, լուրջ, հուսալի մարդիկ, ովքեր չեն վախենում բարդ խնդիրներից և անում են ամեն ինչ, որպեսզի դրանք հաջողությամբ լուծեն: Նրանց հաճախ են դիմում օգնության խնդրանքով, ինչի հանդեպ նրանք անտարբեր չեն մնում: Այս օրը ծնված մարդիկ հրաշալի գործնական համբավ ունեն: Թվում է, թե չկա որևէ գործ, որը նրանք անել չեն կարող: Նրանցից շատերը ճշգրիտ գիտությունների նկատմամբ հակում ունեն: Նրանք սթափ են վերաբերվում բոլոր անհաջողություններին՝ դրանք ընդունելով՝ որպես անխուսափելի կենսափորձ: Սեփական սխալներից նրանք կարողանում են ճիշտ եզրակացություններ անել: Ցանկացած դժվարություն և խոչընդոտ նրանց ստիպում է առանց ուժերը խնայելու հասնել ցանկալիին:

5.#5- Սա ազատության սիմվոլն է: Նրանք շփվող են, հետաքրքրասեր և ունիվերսալ: Այս օրերին ծնված անձինք հակված են միստիկայի: Նրանց հետաքրքրում է անհայտ, տարօրինակ յուրաքանչյուր բան: Նրանց խորհուրդ է տրվում շտապ հետևություններ չանել և չարագացնել իրավիճակները:

6. #6- Սա սիրո և միմյանց հասկանալու, ազնվության և հավատարմության, ընկերության, ընտանիքի նշանն է: Նրանց մոտ շատ զարգացած է պատասխանատվությունը, գեղարվեստական ունակությունները, հումանիտար գիտությունների նկատմամբ հակումը: Նրանք մեծահոգի են, օգնում են մյուսներին խորհուրդներով, նաև գումարով: Նրանք շատ լավ ընկերներ են, ում կարելի է վստահել ամենակարևոր գաղտնիքները: Այս թիվը կապված է նաև խանդի հետ: Նրանք բավականին համառ են:

7.#7- Սա խելացիության նշան է, որը հաճախ գերակշռում է զգացմունքներին: Նրանք շատ են սիրում կարդալ, պատրաստ են անընդհատ սովորել և իրենց կյանքը կապել ինտելեկտուալ գործունեության հետ: Գիտության մեջ մեծ պոտենցիալ ունեն: Նրանց բացասական հատկանիշներից են փակվածությունը, վեճերի հակվածությունը, սարկազմը, մեկուսացվածության հակումը, համառությունը:

8.#8- Նումերոլոգիայում սա իշխանության, կառավարման սիմվոլն է: Նրանք հաճախ են իրենց գտնում քաղաքականութան մեջ, դառնում են կառավարման փորձագետներ: Երազում են հասնել համընդհանուր ճանաչման: Խղճի խայթի զգացողությունը նրանց հատուկ չէ: Նրանց բացասական հատկություններից են ամբիցիոզ լինելը, չորությունը:

9.#9- Նրանց մոտ շատ լավ զարգացած է գրելու ընդունակությունը: Լավ ընկերներ են, կյանքի ռոմանտիկ ուղեկիցներ, հետաքրքրված գործընկերներ: Նրանց հատկություններից մեկն առատաձեռն լինելն է: Հեշտ են ներում: Պատասխանատու աշխատակիցներ են: Նրանց պակասում է սեփական գումարներին ավելի մեծ ուշադրություն դարձնելը:

10. #10- Ամենահակասական թվերից մեկն է: Կամ ամեն ինչ, կամ ոչինչ: Սա նրանց հատուկ նշանաբաններից է: Նրանք սովոր են պարզ և ուղիղ գործողությունների դիմել, խուսափում են ինտրիգներից, միշտ ընտրում են ամենապարզ և շիտակ ճանապարհը: Պարզ հոգի և մեծ սիրտ ունեն: Միշտ գրավում են մարդկանց ուշադրությունը:

11. #11- Այս օրը ծնված մարդիկ դեռ մանուկ հասակից ընտրում են ներքին զարգացման ճանապարհը: Նյութական արժեքները նրանց հետաքրքրում են ամենավերջում, առաջին հերթին հոգ են տանում իրենց հոգու մասին: Նրանք շատ լավ են հասկանում բառի ուժը, այդ պատճառով էլ զգուշությամբ գնահատում են այն, ինչ ասում են: Նրանց պետք է ուշադիր լսել:

12.#12- Նրանք կյանքի նկատմամբ դրական վերաբերմունք ունեն և անմար էներգիա: Նրանք կարող են աշխարհը դարձնել ավելի լավը:

13.#13- Ամենավիճելի թվերից մեկն է: Այս օրը ծնված մարդիկ որևէ մեկին չեն կարող անտարբեր թողնել: Այս թիվը կրողները միշտ ձգտում են կատարելության, նրանց կյանքում միշտ փոփոխություններ են տեղի ունենում, ինչպես՝ անձնական կյանքում, այնպես էլ՝ աշխատանքի վայրում: «Ստաբիլություն» բառը նրանց բառապաշարից չէ: Նրանց բացասական հատկություններից մեկը շրջապատի նկատմամբ անտարբերությունն է: Մեծ վեճից հետո հազվադեպ են երկրորդ շանս տալիս: Բավական ալարկոտ են, ինչը նրանց խանգարում է հասնել ցանկալի արդյունքի:

14.#14- Այս մարդիկ հավատում են բացարձակ ազատությանը՝ առանց որևէ սահմանափակումների: Պետք չէ փորձել նրանց առաջ սահմանափակումներ դնել: Այդ դեպքում նրանք ձեր կյանքից առհավետ կհեռանան: Նրանք բավական բռնկուն են: Զայրույթի պահին իրենց չեն վերահսկում, ինչի համար հետագայում զղջում են: Հեշտ են սիրահարվում: Այս մարդկանց անհրաժեշտ է զգուշությամբ վերաբերվել ֆինանսներին:

15.#15- Այս օրը ծնված մարդիկ բազմաթիվ բնատուր տաղանդներ ունեն: Ամենադժվար խնդիրները լուծելիս նրանց հաճախ չեն բավարարում համբերությունն ու ներքին կարգապահությունը: Նրանք սրտին շատ մոտ են ընդունում ցանկացած դժվարություն և խնդիր: Սակայն սովոր չեն բացահայտ արտահայտել իրենց դժգոհությունը, նախընտրում են լռել: Նրանք չափազանց զգացմունքային են և հիվանդագին են ընդունում նույնիսկ ամենափոքր քննդատությունը: Նրանք շատ լավ են հասկանում ուրիշի ցավը:

16.#16- Այս մարդիկ խորը մտածողներ են: Նրանք պատասխանատու են, դաստիարակված, անկախ: Հրաշալի ինտուիցիա ունեն: Չեն վախենում արտահայտել իրենց կարծիքը: Սակայն տարիներ անց դառնում են առավել փակ, քիչ շփվող, զգուշավոր:

17.#17- Համբերատար են: Ֆիզիկական ամուր կարողություններ ունեն: Անկեղծորեն արտահայտեք ձեր սերն ու քնքշանքը նրանց նկատմամբ: Նրանց համար շատ դժվար է հաշտվել մերժման հետ: «Ոչ» բառը նրանց նույն վայրկյանին դարձնում է զայրացած և նույնիսկ՝ ագրեսիվ: Սիրում են մեծ ուշադրություն իրենց նկատմամբ:

18.#18- Նրանք արդարության մարտիկներ են: Պատրաստ են մինչև վերջ պայքարել ոչ միայն՝ իրենց հետաքրքրությունների համար, այլև՝ ընկերների և աշխատակիցների: Ցանկացած դեպքում հույս են դնում բացառապես իրենց անձնական փորձի և գիտելիքների վրա, հազվադեպ են ականջալուր լինում մյուսների կարծիքին: Սա ի ծնե արիստոկրատների թիվն է: Ամեն ինչ կանեն իրենց համբավը վերականգնելու համար: Սիրային հարաբերություններում ամենաբարձրը գնահատում են փոխադարձ վստահությունը: Նրանք խորը զգացմունքային կապ ունեն իրենց մայրերի հետ:

19.#19- Ինչ ցանես, այն էլ կհնձես: Այս արտահայտությունը շատ լավ ներկայացնում է այն ճանապարհը, որն ընտրել են այս օրը ծնված մարդիկ: Նրանք պետք է շատ ուշադիր լինեն այն ամենին, ինչ ասում և անում են:

20.#20- Տանել չեն կարողանում միայնութունը. որքան շատ մարդ շրջապատում, այնքան լավ: Հավատարիմ ընկերներ են, հրաշալի աշխատում են թիմում: Սիրում են աղմկոտ համերգներ, վայրեր: Ուրախ են, նախաձեռնող, ռոմանտիկ: Սիրում են երաժշտություն և պարեր, մեծ ստեղծագործական պոտենցիալ ունեն: Հեշտ են ընկնում ուրիշների ազդեցության տակ:

21.#21- Սիրում են կյանքը: Պատրաստ եմ ամեն օր շնորհակալություն հայտնել ճակատագրին իրենց կյանքի ամեն օրվա համար: Կենտրոնացած են գումարների վրա, որոնք ակնհայորեն սիրում են նրանց: Շատ լավ տնտեսագետներ, բանկիրներ և ֆինանսիստներ են դառնում: մեծ նշանակություն են տալիս հասարակության շրջանում իրենց համբավին:

22.#22- Սիրում են սովորեցնել մյուսներին: Լայն աշխարհայացք ունեն: Չեն վախենում պատասխանատվություն վերցնել իրենց վրա իրենց ասած բառերի, արարքների համար: Նրանց անպայման պետք է գովել և հաճոյախոսություններ անել, ինչից նրանք ուղղակի ծաղկում են: Նրանք կյանքում հաջողության են հասնում ոչ պատահաբար լարված աշխատանքի շնորհիվ:

23.#23- Այս մարդիկ հակվածություն ունեն արկածների և միշտ առաջ ընթանալու նկատմամբ: Նրանք համարձակ են, ձգտող, իմպուլսիվ, շփվող: Բիզնեսում հաջողություն ունենալու մեծ պոտենցիալ ունեն, հաջողակ են լինում ֆինանսական ոլորտում, ինչպես նաև՝ նորարարությունների ոլորտում: Բազմաթիվ տաղանդներ ունեն, ինչի շնորհիվ կարող են իրենց դրսևորել տարբեր մասնագիտություններում: Լի են լավատեսությամբ, էնտուզիազմով և հետաքրքրությամբ: Կյանքում նրանց համար ամենակարևորն ազատությունն է, չեն սիրում որևէ մեկին բացատրություն տալ: Նրանց կյանքը չի կարելի հեշտ համարել:

24.#24- Սա անվտանգության և հավատարմության սիմվոլն է: Շատ ուշադիր են և զգուշավոր: Մինչև ամենափոքր քայլն անելը նրանք հավասարակշռում են թեր և դեմ գնահատականները, գնահատում հնարավոր հետևանքները և միայն դրանից հետո որոշումներ կայացնում:

25.#25- Նրանց կյանքը ղեկավարում է ինտուիցիան: Նրանք նաև որոշակի միստիկա ունեն: Շատ զգացմունքային մարդիկ են: Եթե այս մարդիկ վերջին պահին որոշում են փոխել իրենց որոշումը միայն այն պատճառով, որ վերջին պահին ինչ-որ վատ բան են զգացել, ավելի լավ է լսել նրանց՝ առանց պատճառների բացատրության:

26.#26- Սրանք ամենահավատարիմ ընկերներն ու ամուսիններն են: Նրանք կամային բնավորություն ունեն, մեծ էներգետիկա, ղեկավարելու տաղանդ: Անսահման իշխանության նկատմամբ հակում ունեն: Սիրում են կարգուկանոն:

27.#27- Այս օրը ծնված անձինք հաճախ են իրենց գտնում բժշկության և առողջապահության ոլորտում: Ինտուիտիվ են, զգացմունքային, ընդունակ են ցավակցության: Երբեք չեն հիասթափվում, դասեր են քաղում կյանքի փորձից, և կարող են ամեն ինչ նորից սկսել տապալվելուց հետո: Անհամբեր են:

28.#28- Այս թիվը խորհրդանշում է օրենքը: Այս մարդիկ պատասխանատվության մեծ զգացում ունեն: Բոլորին կարգուկանոնի և նախատեսված կանոններին հետևելու կոչ են անում: Կարող են լինել հրաշալի դատավոր կամ աշխատել օրենսդիր ոլորտում: Երբեք չեն ընդունում իրենց մեղքն ու հակված են շրջապատի նկատմամբ մշտական մեղադրանքներ հնչեցնելու:

29.#29- Այս օրերին ծնված մարդիկ խաղաղարար են, դիվանագետ, ինչպես նաև՝ խարիզմատիկ և արկածներ փնտրող: Կյանքում նրանք հաջողակ են ֆինանսական առումով: Անձնական կյանքում հաջողություններ ունենալու համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել. միշտ սիրահարվում են ոչ ճիշտ մարդկանց:

30.#30 Այս մարդիկ գործնական են, անկախ և ուժեղ կամք ունեն: Հրաշալի հիշողություն ունեն, կարողանում են լավ կենտրոնանալ՝ «անջատվելով» շրջապատող իրավիճակից: Նրանց ինտելեկտի հնարավորությունները մեծ են, իսկ սկզբունքայնությունն ու ուղեղի արագ աշխատանքն օգնում են գլուխ հանել ամենաբարդ իրավիճակներից: Նրանց կյանքը լի է իրադարձություններով:

31.#31- Նպատակասլաց և անկախ մարդիկ են: Բաց չեն թողնում կյանքի ընձեռած և ոչ մի հնարավորություն: Ցանկացած գործ, որը նրանք ցանկանում են գլուխ բերել, անպայման կհասցնեն կատարելության: Նրանք գնահատում են ստաբիլությունն ու հավատարմությունը:

Հայաստանի թիմը պարտության մատնեց Անդորրային եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ) Ֆլորիդայի իշխանությունները փակել են ներգաղթյալների պահման «Ալիգատոր Ալկատրաս» կենտրոնը Սու-25 ինքնաթիռներով Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժությանը Քեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված Հայր Եսայիի ծառայության ավարտին Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Հունիսի 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 26-ին և 29-ին լույս չի լինելու Գիտության ոլորտի ներկայացուցիչների համար զինծառայությունից ազատման նախագիծ է ներկայացվել Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ճապոնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճել Մեքենաներ են բախվել, որից մեկը՝ գազատարին․ առաջացել է գազի արտահոսք Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա ՂահրամանյանԱնչելոտին նույնիսկ միայն հոնքերի շարժումով կարող է մարզել ցանկացած թիմ․ Կլոպ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը ՆԳՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հայհիդրոմետի տնօրենը գրում է Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը․ կան վիրավորներ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն ենք ուզում․ Թրամփ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետFive Eyes-ը զգուշացնում է. հզոր ԱԲ մոդելները կարող են կտրուկ արագացնել կիբերհարձակումները արդեն առաջիկա ամիսներին «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցները Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից նավթատար նավի կալանավորման մասին Վարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնին «Նոա»-ն պորտուգալացի նորեկ ունի. պաշտոնական Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (վիդեո) ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը Կանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ Կարապետյան