Չինաստանում ածխի հանքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի հյուսիսում գտնվող ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 32-ի: Այդ մասին հայտնել է «Սինխուա» գործակալությունը: Ավելի վաղ հայտնի էր 21 զոհի մասին:
Գործակալությունը հիշեցնում է, որ պայթյունը տեղի է ունեցել շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի Չիֆեն քաղաքում Baoma Mining Co Ltd ընկերության հանքում: Վթարի ժամանակ գետնի տակ է եղել 181 հանքափոր, նրանցից 149-ը կարողացել է ինքնուրույն դուրս գալ:
Իշխանությունների տվյալներով՝ դեպքի պատճառը դարձել է գազի պայթյունը:
Փրկարարական գործողությունը շարունակվում է, դրան մասնակցում է 270 ոստիկան և արտակարգ ծառայությունների 120 ներկայացուցիչ:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



