Գողության կասկածանքով բերման ենթարկված երիտասարդի մոտ թմրանյութ կար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 13-ին, ժամը 14.30-ին, մի քրեական գործի շրջանակներում, գողության կասկածանքով, բերման ենթարկված, 23-ամյա Վրույր Ա.-ի խուզարկությամբ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները տաբատի գրպանից հայտնաբերել եւ առգրավել են կանեփանման զանգված:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրույր Ա.-ի հայտարարությամբ` նշված զանգվածը պատկանում է իրեն, 1 ամիս առաջ քաղել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» լեռնային արտադրամասի տարածքի վայրաճ կանեփի թփից` անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



