Սարատովի մարզում փոխվել է ժամային գոտին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 4-ին ռուսական Սարատովի մարզն անցել է նոր ժամային գոտու, ինչի արդյունքում ժամային տարբերությունը Մոսկվայի հետ կազմում է + մեկ ժամ: Այս մասին ТАСС-ին հաղորդել է մարզի Հանրային պալատի նախագահ Ալեքսանդր Լանդոն:Լանդոի խոսքով` փոփոխություններին երկար քննարկում է նախորդել:
«Բազում կարծիքներ են հավաքվել, սակայն բնակիչների մոտ 70 տոկոսը կողմ է արտահայտվել այս միջոցին: Եվ այսօր մարզն անցել է նոր ժամային գոտու` + մեկ ժամ մոսկովյան ժամանակին», - ասել է Լանդոն` ընդգծելով, որ նման որոշումը կօգնի երկարացնել օրն ու դրական ազդեցություն կունենա բնակիչների ինքնազգացողության և աշխատունակության վրա:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



