Իտալիայում բացվել են սահմանադրական հանրաքվեի ընտրատարածքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏեղական ժամանակով ժամը 7:00-ին Իտալիայում բացվել է ավելի քան 61 հազար ընտրատարածք, որտեղ դեկտեմբերի 4-ին անցկացվում է սահմանադրական փոփոխությունների ժողովրդական հանրաքվե:
РИА Новости-ի հաղորդմամբ` քվեարկությանը պետք է մասնակցի հանրապետության մոտ 47 միլիոն քաղաքացի, ովքեր պետք է «այո» կամ «ոչ» ասեն երկրի հիմնական օրենքում առաջարկված փոփոխություններին:
Նշվում է, որ կառավարական օրինագիծն առաջին հերթին նախատեսում է Իտալիայի պետական իշխանության օրգանների համակարգում Սենատի դերի և գործառույթների փոփոխությունը: Օրինագիծն ազգային խորհրդարանում քննարկվելիս է եղել համարյա երկու տարի և վերջնականապես հաստատվել է ապրիլի 12-ին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



