Սաուդյան Արաբիան, Կատարը, Թուրքիան ու ԱՄԷ-ն կոչ են արել Հալեպի հարցը քննարկել ՄԱԿ ԳԱ-ում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆAl Arabia-ն հայտնում է ՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, Թուրքիան ու ԱՄԷ-ն համատեղ հայտարարություն են տարածել, որում կոչ են արել անցկացնել ՄԱԿ ԳԱ-ի նիստ՝ կապված Սիրիայում և մասնավորապես Հալեպում տիրող իրավիճակի հետ։
Սիրիայի կառավարական զորքերը Հալեպ քաղաքում ընդդիմադիր խմբավորումներին դուրս են մղել նրանց զբաղեցրած արևելյան թաղամասերի գրեթե կեսից։
Սաուդյան Արաբիան, Կատարը, Թուրքիան ու ԱՄԷ-ն էլ աջակցում են սիրիական ընդդիմությանը։ Նրանց տարածած համատեղ հայտարարությունում ընդգծվում է, որ ՄԱԿ ԳԱ-ն պետք է կատարի խաղաղություն ու անվտանգություն պահպանելու իր պարտավորությունները և դա հատկապես այն ժամանակ, երբ ՄԱԿ ԱԽ-ում չկա տվյալ հարցի շուրջ կոնսենսուս։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



