Մարադոնան այցելել է Կաստրոյի թաղմանը. Հրաժեշտ եմ տալիս երկրորդ հորս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵս եկել եմ հրաժեշտ տալու իմ երկրորդ հորը։ Այս մասին կուբացի լրագրողների հետ զրույցում նշել է Դիեգո Մարադոնան՝ Հավանայում, հաղորդում է արգենտինական El Grafico պարբերականը։
«Նա մեծություն էր, այստեղ կասկած չկա։ Նա հրաշալի ժառանգություն է թողել, որին մենք չպետք է դավաճանենք։ Ով մտածում է, որ նրա մահը թուլացրել է Կուբան, սխալվում է։ Նրա հիշատակը կենդանի է մեր մեջ, մեր սրտերում, րոնք բաբախում են նրա համար»,-հայտարարել է Մարադոնան։
Հավանայից Մարադոնան մեկնել է Սանտյագո դե Կուբա՝ մասնակցելու կոմանդանտեի թաղմանը։ Մարադոնան, որին Կաստրոն համարում էր իր որդին, Կուբայում եղել է երկու անգամ՝ 2000 եւ 2005 թվականներին՝ թմրանյութերից կախվածությունը բուժելու համար։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



