Apple-ն առաջին անգամ ընդունել է անվարորդ ավտոմեքենա մշակելու պլանները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆApple կորպորացիան առաջին անգամ հրապարակավ ընդունել է անվարորդ ավտոմեքենա մշակելու պլանները: Ավելի վաղ Apple-ը երբեք չի հաստատել, որ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ:
Apple-ը հաստատել է, որ աշխատում է ավտոնոմ համակարգերի ստեղծման ուղղությամբ, որոնք կարող են փոխել տրանսպորտի ապագան: Կորպորացիան ընդգծել է, որ ավտոմատ տրանսպորտային միջոցներն ունեն սոցիալական զգալի առավելություններ, ինչպես նաև կպահպանեն մարդկային կյանքեր:Ընկերության հաղորդմամբ՝ դրանք հնարավորություն կտան խուսափել տարեկան միլիոնավոր վթարներից և հազարավոր մարդկանց փրկել մահից: Բացի այդ, Apple-ի հարյուրավոր աշխատակիցներ արդեն երկու տարի աշխատում են էլեկտրամոբիլ ստեղծելու ուղղությամբ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



