Ավտովթար Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին. վիրավորներից մեկը 12-ամյա երեխա է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով երեք անձ հիվանդանոց է տեղափոխվել:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, ժամը 17:00-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 6 մետր) եւ կողաշրջվել (վարորդ՝ 37-ամյա Ս. Ա.):
Ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղեւորներ՝ 34-ամյա Ն. Հ.-ը, 32-ամյա Զ. Բ.-ը եւ 12-ամյա Լ. Չ.-ը տեղափոխվել են Երեւանի «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գանահատել են միջին ծանրության:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



