Պատրաստում ենք շոկոլադե տորթ «Carrément Chocolate»
ՖՈՏՈԲաղադրիչներ
- Շոկոլադային բիսկվիթի համար`
- շոկոլադ սև - 100 գր
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 100 գր
- ալյուր - 30 գր
- ձու - 3 հատ
- Շոկոլադային կրեմի համար՝
- ժելատին - 3 գր
- շոկոլադ սև - 73 գր
- ձվի դեղնուց - 2 հատ
- շաքարավազ - 50 գր
- կաթ - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 գր
- Սաբայոն շոկոլադային մուսսի համար՝
- շաքարավազ - 61 գր
- ջուր - 13 գր
- ձու - 1 հատ
- ձվի դեղնուց - 2 հատ
- շոկոլադ սև - 107 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 գր
- Շոկոլադային սոուսի համար՝
- շոկոլադ սև - 50 գր
- ջուր - 95 գր
- շաքարավազ - 35 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 50 գր
- Շոկոլադային ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 80 գր
- կարագ - 20 գր
- Շոկոլադային դեկորի համար՝
- շոկոլադ սև - 100 գր (72%)
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք շոկոլադե բիսկվիթը: Ջեռոցը 170 աստիճան տաքացնում ենք, տորթի ձևամանը ձիթայուղում ու մեջն ալյուր ցանում: Շոկոլադը կոտրատում ենք, լցնում կաթսայի մեջ, դնում եռացող ջրով կաթսայի վրա՝ այնպես, որ կաթսայի հատակը ջրին չկպնի :
Շոկոլադը հալվելուց հետո գոլորշու վրայից վերցնում ենք, ավելացնում կարագը, շաքարավազը ձվերն ու մաղած ալյուրը: Խառնում ենք, լցնում ձևամանի մեջ՝ տակը նախապես յուղաթուղթ փռելով: Թխում ենք 20 րոպե: Թխված բիսկվիթը կարող է մի քիչ հում թվալ: Ձևամանից հանում ենք, հովացնում ցանցի վրա: Ձևամանը լվանում ենք, չորացնում, մեջը թաղանթ փռում և հովացած բիսկվիթը նորից դնում ենք ձևամանի մեջ: - Պատրաստում ենք շոկոլադային կրեմը: Նախապես ասենք, որ ժելատինի բացակայության դեպքում կրեմը կարելի է առանց նրա պատրաստել: Իսկ եթե ժելատին կա, այն սառը ջրում թրջում ենք: Շոկոլադը կոտրատում ենք, լցնում թասի մեջ, որում հետո կրեմն ենք պատրաստելու: Կաթն ու սերուցքը հասցնում ենք եռման, բայց չենք եռացնում: Դեղնուցները շաքարավազի հետ հարում ենք, աստիճանաբար մեջը լցնում տաք սերուցքի ու կաթի խառնուրդը:
Դեղնուցի ու կաթի խառնուրդը դնում ենք կրակին ու խառնելով հասցնում 85 աստիճանի: Այդ ընթացքում խառնուրդը խտանում է: Խառնուրդի մեկ երրորդը լցնում ենք շոկոլադով կաթսայի մեջ և լավ խառնում: Երկու կեսով լցնում ենք մնացածը՝ ամեն անգամ լցնելուց հետո լավ խառնելով: Ավելացնում ենք քամած ժելատինը և խառնում ենք: Ավելի հարթ կրեմ ստանալու համար կարելի է հարել ընկղմվող բլենդերով: Կրեմը լցնում ենք հովացած բիսկվիթի վրա, 1 ժամով դնում սառնարան, հետո 1 ժամով սառցախցիկ: - Սառցախցիկից կրեմը հանելուց մի քիչ շուտ պատրաստում ենք մուսսը: Սերուցքը հարում ենք մինչև փրփրելը: Ջրով ու շաքարավազով օշարակ ենք եփում, հասցնում 118 աստիճանի: Այդ ջերմաստիճանին հասնելուց մի քիչ շուտ սկսում ենք հարել դեղնուցներն ու ձվերը: Առանց հարիչն անջատելու՝ մեջն ենք լցնում օշարակն ու շարունակում մեծ արագությամբ հարել 3 րոպե: Հետո միջին արագությամբ հարում ենք մինչև հովանալը: Պետք է ստացվի փքուն սպիտակ զանգված:
Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, հասցնում 45 աստիճանի: Մեջը լցնում ենք հարած սերուցքի մեկ քառորդ մասը և խառնում: Հետո ավելացնում ենք մնացած սերուցքն ու սաբայոնը (օշարակի հետ հարած դեղնուցները): - Մուսսը լցնում ենք սառցախցիկից հանած կրեմի վրա, նորից 1 ժամով դնում սառցախցիկի մեջ:
Պատրաստում ենք շոկոլադե դեկորը: Շոկոլադի ¾-ը գոլորշու վրա հալեցնում ենք, ավելացնում մնացած շոկոլադն ու խառնում, մինչև լուծվի: Հենց որ շոկոլադը սկսում է խտանալ (27-28 աստիճանում), նորից դնում ենք գոլորշու վրա ու տաքացնում մինչև 31-32 աստիճան, կարևորը՝ շատ չտաքանա: Լցնում ենք պոլիէթիլենային թաղանթի կամ սիլիկոնե գորգի վրա և թիակով հարթեցնում: Հենց որ շոկոլադը սկսում է հավաքվել, կտրում ենք տորթի չափսի մեծ քառակուսի կամ էլ հավասարաչափ 9 քառակուսիներ, որպեսզի հետո տորթը կտրելը հեշտ լինի: Դնում ենք սառնարան: - Եթե ամեն ինչ ճիշտ եք արել, շոկոլադը շատ արագ կսառի, կտրած քառակուսիները հեշտությամբ կառանձնանան միմյանցից, կունենան հարթ եզր և հաճելի փայլ: Իսկ եթե շոկոլադը շատ եք տաքացրել, սառելու համար երկար ժամանակ կպահանջվի, իսկ պոկելիս եզրը հարթ չի լինի:
- Պատրաստում ենք շոկոլադային սոուսը: Շոկոլադը մանր կոտրատում ենք, լցնում ենք կաթսայի մեջ, մարմանդ կրակի վրա ջուրը, շաքարավազը, սերուցքն ու շոկոլադը հասցնում ենք եռման: Անընդհատ խառնում ենք, մինչև սոուսը դառնա համասեռ ու բավական խիտ և ծածկի թիակը:
- Պատրաստում ենք շոկոլադային ջնարակը: Շոկոլադը կոտրատում ենք ու լցնում այն կաթսայի մեջ, որի մեջ պատրաստվելու է ջնարակը: Սերուցքը հասցնում ենք եռման, աստիճանաբար լցնում շոկոլադի մեջ՝ կենտրոնից դեպի եզրեր խառնելով: Թողնում ենք հովանա մինչև 60 աստիճան: Ավելացնում ենք կարագը, հետո շոկոլադային սոուսը և խառնում ենք:
Տորթը սառցախցիկից հանում ենք և թաղանթը պոկում: Ջնարակը լցնում ենք վրան, շարում շոկոլադե դեկորը: Ջնարակը լցնում ենք նախ՝ եզրերին, հետո՝ կենտրոնում և թիակով հարթեցնում ենք: Պետք է այդ ամենն անել շատ արագ ու կոկիկ, ինչպես և ցանկացած ջնարակի դեպքում: - Ահա և վերջ:
Ահա և վերջ, հիանալի համեղ ու գեղեցիկ շոկոլադե տորթ ստացվեց: Չշտապե՛ք մենակ ուտել, անպայման հյուրասիրեք և պարծեցեք Ձեր տաղանդով:
17-ամյա տղայի սպանությունից հետո փորձել են հրկիզել մեղադրյալներից մեկի տունը. կա 4 կալանավորած, 1 հետախուզվող
«Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան
«Տեղյա՞կ են՝ ինչ վիճակում են արցախցի ընտանիքները. ստիպում են լքել նաև Հայաստանը». Հակոբ Հակոբյան
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով․ ձյուն կգա՞ էլի
Տղամարդը, որը 27 տարի բանտում էր անցկացրել չկատարած սպանության համար, ստացել է 13 մլն դոլարի փոխհատուցում
Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում. այրվել է գույքի մի մասը
Կիրանցից ահա այս թղթի հիման վրա հողերը հանձնեցին. Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամը փաստաթուղթ է հրապարակել
Քիչ մնաց. Ռոմելա Սարգսյանը ակնարկել է նորությունների մասին
Յամալը՝ Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
Անշարժ գույքի գործակալությունների ծառայությունները կթանկանա՞ն. մեկնաբանում է փորձագետը
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից
Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը
Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել Երևանում տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծմանը․ Տիգրան Ավինյան
Վթարային ջրանջատում․ երկար ժամանակով ջուր չի լինելու
Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր«Ուզում եմ գալ եւ իմ հայրենիքի մեջ գործել»․ Սիմոն Աբգարյանը Երեւանում հանդես կգա իր հեղինակային ներկայացմամբ
Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից
Երկիրը կրկին մնացել է միայն մեկ Լուսնով․ 2024 PT5 աստերոիդը հեռացել է մերձերկրյա ուղեծրից
Իմ հրավերով խորհրդարանում էին Երիտասարդական կառույց / «Քաղաքացիական պայմանագիր»-ի անդամները․ Սոնա ՂազարյանԿվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին
Ուզում եմ բերքը հավաքելու հնարավորություն ունենամ․ Տեղ գյուղի բնակիչն ադրբեջանցիների «քթի տակ» հող է մշակում
Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն ՓամբուխչյանԴադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմնադրամ
ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի․ Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
Դատարանը մերժել է Տիգրան Եգորյանի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայցն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի. փաստաբան
ՄԻՊ-ն ընդունել է Հավասար իրավունքների պաշտպանություն հիմնադրամի տնօրենին
Ինչո՞ւ է նիստը տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ
Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ. ռուբլին արժեզրկվել է
Արևածագին այլևս դադարեցին հրետակոծությունները, չենք լսելու սարսափեցնող տագնապի ձայնը․ Լիբանանում հրադադար է
Կորեայի ձորում տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած
ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումը. Գեղամ Ստեփանյան
Վստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում. Մհեր ԱվետիսյանAmio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկումԿյանքին վտանգ սպառնացող խախտումներ թույլ տված ձեռնարկատերերին թույլ չեն տա աշխատել Հայաստանում
ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին տարածվող լուրերը
Wildberries-ում Իդրամ կաԱմբողջական գենոմի առաջին հետազոտությունը հերքում է հայերի ծագման մասին Հերոդոտոսի տեսությունըC360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք Հայաստանի երկու օդանավակայաններում ուղևորահոսքը շարունակում է նվազել
Շուրջ 96.140.000 դրամի հափշտակություն․ նոր մանրամասներ են հայտնի դարձել
Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան
ՊՆ-ում բարձրաստիճան նոր նշանակումներ են եղել (լուսանկարներ)
Էդուարդ Հակոբյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Ձմեռային անվադողերի բացակայության դեպքում վարորդները որքա՞ն ու երբվանի՞ց կտուգանվեն
Քրեյգ Դեյվիդը գալիս է Երևան. ո՞ր հայ արտիստները նրա հետ հանդես կգան նույն բեմում
Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, կա 5 տուժած
Ալեն Սիմոնյանի հետ զրույցից նեղված` Հովիկ Աղազարյանը փորձել է «ապաստան գտնել» Թագուհի Թովմասյանի մոտ
Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղազախստան․ մանրամասներ (տեսանյութ)
Երբ կհրապարակվի Գեղամ Նազարյանի «դատավճիռը»