Եվրոն դոլարի նկատմամբ խիստ նվազել է Իտալիայի հանրաքվեից հետո
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրոն դոլարի նկատմամբ խիստ նվազել Է Իտալիայում կայացած հանրաքեի նախնական արդյունքների հայտարարումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ընդունել Է խորհրդարանական բարեփոխման հարցի շուրջը հանրաքվեում կրած պարտությունը եւ հայտարարել Է իր պաշտոնաթողության մասին:
Այդ հայտարարությունից հետո եվրոպական արժույթի անկումը շարունակվել Է: Որոշ ժամանակ եվրոյի փոխարժեքը կազմել Է 1,05 դոլար՝ հայտնվելով 2015 թվականից ի վեր ամենացածր մակարդակում:
Արժութային շուկայի վերլուծաբան Քեթլին Բրուքսի կարծիքով՝ թեեւ շուկաները նյարդայնություն են ցուցաբերում վերջին նորությունների առնչությամբ, խոսքն առայժմ չի վերաբերում «անդունդն ընկնելուն»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



