Դուբայում ստեղծված ծաղիկների ինստալացիան տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴուբայում ստեղծվել Է ծաղիկների աշխարհում ամենաընդգրկուն ինստալացիան, որը պաշտոնապես գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Էմիրություն քաղաքի Dubai Media Office մամուլի կենտրոնը:
Dubai Miracle Garden զբոսայգին ստացել Է ռեկորդի սահմանման հավաստագիր, որը գրանցվել Է Գինեսի գրքում: A380 մարդատար ինքնաթիռի ինստալացիայի վրա 180 օրվա ընթացքում աշխատել Է ավելի քան 200 մարդ:
«Ինքնաթիռի» բարձրությունը 24 մետր Է, դրա կարկասին շարված են շուրջ 90 տոննա ծաղիկ եւ բույս, որոնք աճեցվել են այդ զբոսայգում: Ընդամենը կառուցվածքում օգտագործվել Է շուրջ 600 հազար ծաղիկ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



