Սոնա. «Իմ կողքին սրտիս ու հոգուս հարազատ տղամարդ է»
ՖՈՏՈՍոնան նորություններ ունի: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է նոր երգի ասելիքի, ելույթների եւ սիրելի տղամարդու մասին։ Նա առաջին անգամ կատարում է կոմպոզիտոր Կոնստանտին Գուբինի հեղինակած «Самые родные люди» երգը. «Ծանոթ լինելով նրա գործերին՝ որոշեցինք երգ պատվիրել, բացատրեցի, թե ինչ թեմայով եմ պատկերացնում, տարբեր հարցեր տվեց եւ օրեր հետո ուղարկեց այս երգը։ Շատ հավանեցի։ Արդեն մի քանի նկարահանման կատարել եմ, արձագանքից կհասկանամ՝ տեսահոլովակի կարիք կա, թե՝ ոչ»։
Սոնան երգը նվիրել է իր հարազատներին՝ քույրերին ու եղբորը.«Այս երգի ասելիքը հենց հարազատներին սիրելն է։ Շփվելով շատ մարդկանց հետ՝ հասկացա կա այն խնդիրը, որ հարազատ քույրերն ու եղբայրներն իրար հետ չեն շփվում ու չեն խոսում։ Այս երգով միգուցե հասցնեմ նրանց սրտին, որ ամենահարազատն են»։
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: