ՌԴ-ն պնդելու է, որ ԵԱՏՄ-ում նվազեցվի անմաքս ինտերնետ-առեւտրի շեմը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի իշխանությունները պնդելու են, որ Եվրասիական տնտեսական միության երկրներ արտասահմանյան ինտերնետ-խանութներից անմաքս ներկրման համար նվազեցվի առաքումների արժեքի շեմը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ֆինանսների փոխնախարար Իլյա Տրունինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«Անտարակույս, մենք պնդելու ենք, որ Եվրասիական միությունում այն (շեմը – խմբ.) լինի ավելի ցածր»,- դեկտեմբերի 5-ին հայտնել Է նա լրագրողներին Մոսկվայում Մաքսային համաշխարհային կազմակերպության քաղաքական հանձնաժողովի նստաշրջանի շրջանակներում:
Նա նշել Է, որ «անդրսահմանային Էլեկտրոնային առեւտրում մաքսերի հարկման նկատմամբ մոտեցումները պետք Է լինեն ճիշտ այնպիսին, ինչպես եւ սովորական մանրածախ առեւտրում, իսկ այնտեղ ոչ մի կարգի շեմեր չկան»:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



