Սիրիայի կառավարական զորքերն ազատագրել են արեւելյան Հալեպի 60 տոկոսը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական բանակը՝ ժողովրդական աշխարհազորի աջակցությամբ, ազատագրել Է Հալեպի արեւելյան մասի 60 տոկոսը, որն իրենց ձեռքում Էին պահում զինյալները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալ Մասդար» արաբական հրատարակությունը:
Նրա տվյալներով՝ քաղաքի հյուսիսային մասում ջիհադականների պաշտպանությունը ճեղքելուց մեկ շաբաթ անց Սիրիայի կառավարական զորքերն սկսել են Հալեպի ազատագրման գործողության երկրորդ փուլը:
Վերջին մի քանի օրվա ընթացքում կառավարական զորքերն ազատագրել են Քարմ ալ Ջազմաթի, Քարմ աթ Թարաբ, Դարեթ-Ավադ, Քարմ ալ Մայսար, Քարմ աթ Թահան, Քարմ ալ Քաթերջի, Թարիք ալ Բաբ եւ Հալվանիա թաղամասերը՝ զինյալներին գրեթե լիովին շրջապատելով Շայեր եւ Բամ ալ Հադիդ շրջաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



