Երևան, 04.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեզանում «դիսկուրսների» մեծ մասի մոտիվացիան «կրել - չկրել» տիրույթում է, որ փաստում է ինքնակայացման խնդիրների մասին

ԲԼՈԳ

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մինչ մեզանում թեժ և անզիջում բանավեճ է ընթանում զինծառայողների սոցիալական պաշտպանության մասին օրենքի նախագծի շուրջ, որով նախատեսվում է ստեղծել հատուկ հիմնադրամ և աշխատող քաղաքացիներից պարտադիր կերպով ամսական 1000 դրամ գումար գանձել՝ մարտական հերթապահության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության ապահովման համար, մեզ համար նաև ԶՈՒ թեմայով այնքան օրինակելի Իսրայելում արդենիսկ ակտիվորեն քննարկում է զորացրված միայնակ երիտասարդներին պարտադիր տարեկան ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով հատուկ դրամագլուխ ստեղծելու մասին օրինագիծը:

Քնեսեթի (խորհրդարանի) մի քանի պատգամավորների կողմից մշակված և ՊՆ-ի աջակցությունը վայելող վերոնշյալ փաստաթուղթը ենթադրում է առժմանակյա աջակցություն ցուցաբերել անմիջապես զորացրված միայնակ նախկին զինծառայողներին, մինչև վերջինների կողմից քաղաքացիական կյանքին լիարժեքորեն ինտեգրումն: Օրինագիծը նախատեսում է ծառայության ավարտին հաջորդած 1 տարվա ընթացքում միայնակ զինծառայողներին ցուցաբերել ամսեկան 1000 շեկելի չափով (մոտ 260 դոլար) հավելավճար, ինչի նպատակով ստեղծվելու է, ընդհանուր առմամբ, առնվազն 12 մլն շեկել (ավելի քան 31 մլն դոլար) ամենամյա պարտադիր ֆինանսավորմամբ հատուկ հիմնադրամ:

Անշուշտ, մեզանում ևս բանակի նշանակության բարձրացման և հասարակական ընկալման մեջ նրա հանդեպ դրական փոփոխությունների հավելյալ խթանմանը միտված քաղաքականության տեսանկյունից չափազանց կարևոր է նաև ԶՈՒ-ում ծառայած, սոցիալական աջակցության կարիք ունեցող երիտասարդների նկատմամբ հատուկ ուշադրության ցուցաբերման հարցն՝ անշուշտ Հայաստանի տնտեսական հնարավորությունների սահմաններում: Պետական մակարդակով այս խնդրին ուղղված կոնկրետ քայլերն, աներկբայորեն, հավելյալ խթան կհանդիսանան հասարակության շրջանում բանակի դերի առավել արժևորման և Հայրենիքի հանդեպ կատարած պարտքը նաև որպես քաղաքացիական կյանքում էական արտոնություն դիտարկելու տեսանկյունից:

Բայց և այնպես, նաև մեր երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները հաշվի առնելով, հատկապես այս ոլորտում անհրաժեշտ է գործել ավելի վճռականորեն, առանց ավելորդ ժամանակի կորստի՝ զուգահեռաբար նաև ԶՈւ-ում իրականացվող ներքին բարեփոխումներն, առկա արատավոր խնդիրների և թերացումների դեմ հետևողական գործելաոճը հանրության համար տեսանելի, անգամ՝ չափելի դարձնելու ճանապարհով:

Starlink ընկերության տերմինալների 100 նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է. ԲՏԱ նախարար «Թրամփին սպանելու փորձ կատարած իրանական ստորաբաժանման ղեկավարը հայտնաբերվել է»․ հայտարարություններ Պենտագոնից Իրանը հարվածել է Բաղդադում ամերիկյան բազային Որևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պшտերազմներ» սկսելու. Վատիկանի պետնախարար Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 ՀՀ քաղաքացի է վերադարձել․ Արարատ Միրզոյան IDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելություններըՄեկ շաբաթից էլ պակաս ժամանակ անց ԱՄՆ-ը և Իսրայելը կհաստատեն վերահսկողություն Իրանի օդային տարածքի նկատմամբ․ Պենտագոնի ղեկավար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ հետ 10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. այսօր վերջին օրն էր. քարտերը կառաքվեն նրանց տներ Իսրայելի բանակը հայտարարել է Հարավային Լիբանանին ուղղված hարվածների նոր շարքի մասին Թուրքիան հայտարարել է իրանական բալիuտիկ hրթիռի խոցման մասին Իրանական 17 նավ է ոչնչացվել․ ինչ է պնդում ԱՄՆ-նԸնտրություններից հետո թոշակների բարձրացումը կարող է հօդս ցնդել․ Ավետիք ՉալաբյանԻնչ վիճակ է Իրան-Թուրքիա սահմանինԱնվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվել է Քաղաքացիական հասարակության «սորոսական» կազմակերպությունները կեղծ են և չաշխատող․ Արմեն ՄանվելյանԿոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբԻ՞նչ հայտարարեց Իրանը Առաջին անգամ. Հայաստանն ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում ՔՊ-ում չեն դադարում խմորումները ընտրական ցուցակի շուրջ Իշխանությունը խնդրել է IRI-ին՝ չհրապարակել հարցման արդյունքները Չինաստանը ստեղծել է վերականգնվող էներգետիկայի աշխարհի խոշորագույն համակարգը Կարապետյանը միայն բիզնես չի կառուցել, այլ մարդկանց կյանքեր է վերակառուցել. Հակոբ ՀակոբյանՀունիսից մենք կառողջացնենք առողջապահական համակարգը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը ամեն ինչ անում է միայն ժողովրդի համար. տեսանյութ Պահանջում ենք վերադարձնել թոշակառուներից գողացված փողերը. Հրայր ԿամենդատյանԾառուկյան-Պուլաս գրեփլինգի ռևանշ գոտեմարտը չեղարկվել է 24 ժամվա ընթացքում կորցրել են մոտ 1150 զինծառայողԻրանը ընտրել է ազդեցիկ և համակարգված տակտիկա. Արշակ ԿարապետյանՀրդեհ՝ Կատովսկու փողոցում․ տուժածներ կա՞ն Իրանի շուրջ ճգնшժամը չունի ռազմական լուծում. Մարիա Զախարովա Վախեցած իշխանության ջղաձգումները. Սուրեն ՍուրենյանցԳազ չի լինի․ վթար Խոշոր պայթյուն Թեհրանի արևելքում Սահմանամերձ գյուղերի դպրոցները չպետք է փակվեն․ Մենուա ՍողոմոնյանՈրպեսզի ունենանք դինամիկ զարգացող երկիր, պետք է ունենանք համաչափ զարգացում. Նարեկ ԿարապետյանԻրանի միջուկային սպառնալիքը մնում է․ Կանադայի վարչապետ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց երեկ քննարկված նախագծերը Վթար՝ Սևան-Երևան ճանապարհին. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց․ ի՞նչ է հայտնի Կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 5-ինՏեղի է ունեցել Փաշինյանի և Կոբախիձեի առանձնազրույցը Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի․ հասցեներ Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը. Վահե Հովհաննիսյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետության տարածքում Իրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս. Նարեկ ԿարապետյանՏասնյակ տանկերներ են կուտակվել Հորմուզի նեղուցի երկու կողմերում «ՀայաՔվեն» և «Միասնության թևերը» միավորվել են՝ Հայաստանի պետական շահով առաջնորդվելով․ Աննա ԿոստանյանԸնդդիմադիր համակարգերը պիտի դադարեն միայն իշխանական նարատիվներին արձագանքելուց, պիտի ճկուն լինեն՝ կարճաժամկետ մարտավարությունների առումով․ Վահե Հովհաննիսյան