Կրակոցներ երևանյան դպրոցի բակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում այսօր ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի բակում կրակոցներ են հնչել։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկաններն ու քննիչները դպրոցի գլխավոր մուտքի ապակու վրա հայտնաբերել են կրակոցի հետքեր, ինչպես նաև ներսում՝ հանդերձարանի ապակու վրա։ Հայտնաբերվել են նաև 1 պարկուճ, 1 գնդակ, որոնք ընթերակաների ներկայությամբ քննիչը առգրավել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունը ու քննչական բաժինը որոնում են Mercedes և BMW X5 մակնիշի ավտոմեքենաներ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



