Ռուս զինվորական բժշկուհի է զոհվել Հալեպում հոսպիտալի գնդակոծման հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս զինվորական բժշկուհի Է զոհվել Սիրիայի Հալեպ քաղաքում ընդդիմության զինյալների կողմից հոսպիտալի գնդակոծման հետեւանքով, եւս երկու բուժաշխատողներ վերքեր են ստացել: Այդ մասին դեկտեմբերի 5-ին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Այսօր տեղի բնակիչներին ընդունելու ժամանակ զինյալների հրետակոծմանն Է ենթարկվել Հալեպում պաշտպանության նախարարության շարժական հոսպիտալը: Դրա հետեւանքով զոհվել Է ռուս զինծառայող մի բժշկուհի: Երկու բուժաշխատողներ ծանր վերքեր են ստացել: Տուժել են նաեւ բժիշկներին այցելած տեղի բնակիչներ»,-ասել Է նա:
Կոնաշենկովը նշել Է, որ հոսպիտալը գնդակոծած զինյալները ունեին դրա կոորդինատները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



